«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժեշտի հուզիչ նամակ է գրել կարիերան ավարտելու որոշում կայացրած Ֆերնանդո Գագոյին ու Խավիեր Մասկերանոյին.
«Երկու մարդ, որոնց հետ ես ապրել եմ ու որոնց ընկերակցությունը վայելել, հեռանում են ֆուտբոլից: Ուզում եմ օգտվել հնարավորությունից ու հրաժեշտ տալ նրանց: Ֆեր, սիրելիս, հուսով եմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: 17 տարի է, ինչ մենք ծանոթ ենք: Այդ ժամանակից ի վեր ինձ հաճելի է եղել քեզ հետ հավաքականի հանդերձարանը կիսելն ու քեզ հետ մրցակցելը: Գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու դու կկարողանաս իրագործել երազանքներդ:
Ես ու Խավիերը շատ ժամանակ ենք անցկացրել իրար հետ ու շատ բան ենք կիսել: Մենք միասին երջանիկ ու ծանր օրեր ենք ապրել ինչպես Արգենտինայի հավաքականում, այնպես էլ «Բարսելոնայում»: Մենք կարոտել ենք քեզ այն պահից սկսած, ինչ դու գնացել ես: Քեզ ու քո ընտանիքին լավագույնն եմ ցանկանում»,-գրել է Մեսսին «Ինստագրամի» իր էջում: