Ֆուտբոլի Ֆրանսիայի ներքին առաջնության 12-րդ տուրի բացման խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լիլին» ու կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով: Լեո Մեսսին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, իսկ ընդմիջմանը փոխարինվեց:
Խաղից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է փոփոխության պատճառը.
«Բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք փոխարինել Լեոյին: Հուսով եմ՝ հաջորդ խաղին նա մեզ կկարողանա օգնել»,-մարզչի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը:
Պոչետինոն խոսել է նաև արդյունքի մասին.
«Մենք ցանկանում ենք գեղեցիկ հաղթել, սակայն թիմն անում է այն, ինչն անհրաժեշտ է տվյալ պահին 3 միավոր վաստակելու համար: Դա ցույց է տալիս մեր բնավորությունը: Պատահական չէ, որ 12 խաղից հետո մենք 31 միավոր ունենք»,-ասել է Պոչետինոն: