Բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է մնալ ՊՍԺ-ում:
Telefoot-ի լրագրող Ժուլիեն Մեյնարի հաղորդմամբ, «աճպարարն» իր ներկայացուցիչների միջոցով այդ մասին արդեն տեղեկացրել է փարիզյան ակումբի նախագահ Լեոնարդոյին:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը դեռ առաջարկ չի արել Նեյմարին, իսկ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի ամառ: