Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը մեկնաբանել է հաղթանակը Թելոն Գրիկսպորի նկատմամբ տարած հաղթանակ Davis Cup-ում:
«Չեմ կարծում, որ վաստակել էի հաղթանակն այս խաղում: Ես համառորեն պայքարում էի, բայց հիմնականում խաղը թելադրում էր մրցակիցը: Ես մեծ ջանքերի գնով կարողացա փրկվել թայ-բրեքում:
Մենք գիտեինք, որ Գրիկսպորը վնասվածք ունի և պատրաստվում էինք Հոլանդիայի երկրորդ համարի դեմ մրցախաղին: Խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ պարզ դարձավ մրցակցի անունը , և ես ոչինչ չգիտեի նրա մասին: Նա դուրս եկավ կորտ և ինձ մեծ թվով տհաճություններ պատճառեց», ասել է Մարեյը:
Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիա-Նիդեռլանդներ դիմակայությունում այս պահին հաշիվը հավասար է՝ 1:1: