ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթի» փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Մալկոմի մասին, տեղեկացնում է R Sport-ը:
«Մալկոմը չի հեռանա մեր ակումբից: Նա դեռ չի էլ ցույց տվել իր ողջ ներուժը:
Այս տղան մեզ շատ կօգնի Չեմպիոնների լիգայում»,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»: