«Զենիթի» հարձակվող Մալկոմը կարող է հեռանալ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբից:
Estadio Deportivo-ն տեղեկացնում է, որ Մալկոմը ցանկանում է հանդես գալ եվրոպական թոփ-5 լիգաներից մեկում:
23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»: Սակայն ակումբները դեռևս բանակցություններ չեն սկսել:
Անցած ամառ «Զենիթը» 40 միլիոն եվրոյով գնել է Մալկոմի տրանսֆերը «Բարսելոնայից»: