Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, «Նոայի» նորեկ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն արդեն Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամյան էջից:
Կոլումբահայ ֆուտբոլիստը նախ մեկնել է Փարիզ, որտեղից էլ՝ Երևան.
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի գավաթակիր «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպանի հետ: Նրա վերջին ակումբը կոլումբական «Բոյակա Չիկոն» էր: