Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցեց Էստոնիայի ընտրանու հետ (1-1):
Հանդիպման 8-րդ րոպեին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Կամո Հովհաննիսյանը, ով Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո, գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ցավոք, տանտերերը րոպեներ անց կարողացան խփել պատասխան գնդակը: 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռաունո Սապինենը:
Այսպիսով, մեր հավաքականը վաստակեց 5 միավոր:
Վրաստանի հավաքականը զուգահեռ ընթացող խաղում ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի ընտրանու հետ: (1-1): Երկու թիմերն էլ վաստակել են 6 միավոր: