Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցում է Էստոնիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է ՝ 1-1:
Հանդիպման 8-րդ րոպեին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Կամո Հովհաննիսյանը, ով Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո, գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ցավոք, տանտերերը րոպեներ անց կարողացան խփել պատասխան գնդակը : 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռաունո Սապինենը: