«Նոան» հայտարարել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջին ձեռքբերման մասին: Ակումբը պայմանագիր է կնքել 33-ամյա կիսապաշտպան Դենիս Դեդեչկոյի հետ:
Դեդեչկոն կշարունակի հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Նրա նախկին ակումբը եղել է Երևանի «Արարատը»:
Հիշեցնենք, որ «Նոան» Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալու իրավունք է նվաճել: