Իսպանական «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն լքել է իր զբաղեցրած պաշտոնը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
61-ամյա մեքսիկացի մարզիչը իսպանական ակումբը գլխավորել էր նախորդ տարի ՝ փոխարինելով Մաուրիսիո Պելեգրինոյին:
Նշվում է, որ Ագիրեին փոխարինելու հիմնական թեկնածուն 50-ամյա մասնագետ Ասիեր Գարիտանոն է, ով 2013-2018 թվականներին արդեն մարզել է «Լեգանեսը»:
Հիշեցնենք, որ ակումբը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը և լքեց Լա լիգան: