Իտալական «Կոմոյի» 33-ամյա հարձակվող Ալվարո Մորատան առաջիկայում կարող է վերադառնալ Իսպանիա։
Ինչպես հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն, իսպանական «Լեգանեսի» ղեկավարությունն ակտիվ բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ՝ Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» նախկին հարձակվողի տեղափոխության շուրջ։
Կողմերը լավատեսորեն են տրամադրված գործարքի հաջող ավարտի հարցում։ Սպասվում է, որ Մորատան իսպանական Սեգունդան ներկայացնող ակումբին կմիանա վարձակալական հիմունքներով։
Նշենք, որ իսպանացի հարձակվողի պայմանագրի ժամկետը «Կոմոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Մորատան իտալական թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով ընդամենը 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։


























































