Այսօր` նոյեմբերի 6-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Խմբային մրցաշարը կկայանա 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 1-ը Բելգիայում: