Գյումրիի «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը նոր կարգավիճակով առաջին հարցազրույցն է տվել։ Դավթյանի խոսքով՝ «Շիրակի» նպատակները չեն փոխվել։ Նրանք շարունակելու են պայքարել տիտղոսներ նվաճելու համար և փորձելու են բարձր պահել Գյումրիի ֆուտբոլի պատիվը։
«Գիտակցելով այս գործի պատասխանատվությունը՝ հպարտությամբ ու մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը հարազատ թիմում։
Մեր նպատակները նույնն են։ Ավելացնել հաղթանակներն ու տիտղոսները ու բարձր պահել Գյումրիի ֆուտբոլի պատիվը»,-ասել է Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։