19.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Բավարիան աչք է դրել Բարսելոնայի առաջատարների վրա

    ՊՍԺ — Բարսելոնա. Կատալոնացիների հայտացուցակն ու հնարավոր մեկնարկային կազմը ՉԼ-ի կենտրոնական խաղում

    🎥 Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը, ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

    Եթե պետք լինի, Վալվերդեն ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում․ Մոուրինյու

    🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

    🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

    Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

    📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Բավարիան աչք է դրել Բարսելոնայի առաջատարների վրա

            ՊՍԺ — Բարսելոնա. Կատալոնացիների հայտացուցակն ու հնարավոր մեկնարկային կազմը ՉԼ-ի կենտրոնական խաղում

            🎥 Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը, ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

            Եթե պետք լինի, Վալվերդեն ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում․ Մոուրինյու

            🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

            🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

            Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

            📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  02.04.24 / 13:45
                  0

                  Միջազգային դադարից հետո ակումբային ֆուտբոլը նորից մեզ հետ է։ ID Bank Պրեմիեր լիգայի վերադարձին սպասում էին բոլորը։ Հաշվետու 26-րդ տուրում կար երկու դիմակայություն, որոնց ելքից կարող էր շատ բան փոխվել ուժերի հարաբերակցության տեսանկյունից։ Ոմանց սպասելիքներն արդարացան, ոմանք հիասթափվեցին, երկրպագուների մի ստվար զանգված էլ շփեց ձեռքերը՝ առաջնության վերջնամասի սպասումով։ Գնանք հերթով։

                   

                  Մարմենտինին նորից գործի մեջ է, «Արարատի» վառոդը գնալով պակասում է

                  Առաջնության գարնանային հատվածի իսկական հայտնություն դարձած Երևանի «Արարատը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Սպասվում էր, որ «Արարատցիները» լուրջ պայքար կծավալեն դեռևս մեդալների հավակնություններ ունեցող «Ալաշկերտի» հետ։ Այդպես էլ ստացվեց, սակայն առաջին կեսն անցավ տանտերերի առավելությամբ։ Հենց նրանք էլ առաջինը հասան հաջողության։ Մի քանի վտանգավոր գրոհներ իրականացնելուց հետո «Ալաշկերտը» զարգացրեց գրոհը կենտրոնով, որտեղ մրցակցի հենակետայինները թերացան 27-րդ րոպեին։ Գուստավո Մարմենտինին գնդակը դրեց ձախի տակ ու շատ անհարմար հարված կատարեց։ Այնքան անհարմար, որ «Արարատի» դարպասապահ Տիագո Գոմեսը չկարողացավ փրկել իր թիմին։

                  39-րդ րոպեին անզգույշ գտնվեց արդեն «Արարատի» պաշտպան Ռայան Մզուղին։ Ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ 24-ամյա թունիսցի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում անհաշվենկատ սահանկում կատարեց ու գցեց «Ալաշկերտի» հարձակվող Ջոնել Դեսիրեին։ Նշանակվեց 11 մետրանոց, որը հստակորեն իրացրեց նույն Գուստավո Մարմենտինին՝ ձևակերպելով դուբլ։

                  «Արարատը» մեծ հաշվով սկսեց ֆուտբոլ խաղալ միայն երկրորդ կեսում, երբ արդեն մրցակիցն ուներ 2 գնդակի առավելություն։ Դրա համար, իհարկե, պետք է արժանին մատուցել հյուրերին, քանի որ կար նպատակասլացություն, բայց լավ չէր, որ ուշացած էր։ Թիմը հատկապես սկսեց մեծացնել ճնշումն «Ալաշկերտի» դարպասին փոփոխություններից հետո։ «Արարատն» ի վերջո հասավ գոլային արդյունքի։ 69-րդ րոպեին «Ալաշկերտը» գրոհ կազմակերպեց, որն ավարտվեց ոչ այնքան վտանգավոր հարվածով։ Գնդակը որսաց Տիագո Գոմեսն ու անմիջապես մտցրեց խաղի մեջ։ Այն դաշտի կենտրոնում բաժին հասավ թիմակիցներին։ «Արարատի» կիսապաշտպան Մանին լուրջ պայքարում հաղթեց Տարոն Ոսկանյանին ու սուր փոխանցմամբ հարվածային դուրս բերեց փոխարինման դուրս եկած Ռամզես Դոնֆակին, որն էլ կրճատեց հաշվի տարբերությունը։ Մրցավարը գոլը հաշվեց, սակայն ցանկության դեպքում կարող էր դիտարկել կանոնների խախտման տարբերակը Տարոն Ոսկանյանի հետ պայքարում։

                  Դրանից հետո «Արարատը» մեծ ջանքեր գործադրեց հաշիվը հասավարեցնելու համար, իսկ «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր ու սպասում էր իր շանսին։ Անկեղծ ասած, Վահե Գևորգյանի թիմի բախտը վերջնամասում բերեց, երբ մի քանի դրվագում «Արարատի» ֆուտբոլիստները չկարողացան նպաստավոր դիրքերից գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ «Ալաշկերտը» հաղթեց 2-1 հաշվով ու իր թիկունքում թողեց «Արարատին»։

                   

                   

                  «Ուրարտուն» էլի սայթաքեց, «Վանը» զարմացրեց, Գունկոն էլ զայրացավ

                  Երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո «Ուրարտուի» երկրպագուները վերջապես սկսեցին մի փոքր ազատ շնչել․ թիմի խաղը կարգավորվեց, եկան արդյունքները։ Շատերը դա կապեցին Դմիտրի Գունկոյի սափրվելու հետ, բայց այդ քիմիան նորից անհետացավ «Վանի» հետ տնային խաղում։ Հանդիպման մեկնարկում թիմերը գործում էին զգուշավոր: Առաջին կեսի առաջին վտանգավորը ստեղծեց Դրաման Սալուն: «Ուրարտուի» կիսապաշտպանը դիմեց հեռահար հարվածի, բայց գնդակը շեղ ընթացավ: Հաջորդ վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել մինչև 22-րդ րոպեն: Տանտերերի հարձակվող Անդրեյ Կրավչուկի անհատական բարձր վարպետության շնորհիվ գնդակը հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ, որն էլ առանց խնդիրների շրջանցեց մրցակցի դարպասապահին և բացեց հաշիվը` խփելով իր 10-րդ գոլն այս առաջնությունում:

                  5 րոպե անց նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Կրավչուկը: Դենիս Գլուշակովի փոխանցումից հետո Կրավչուկը գլխի հարվածով  փորձեց գրավել դարպասը, բայց դարպասապահը հեռացրեց գնդակն անկյունային: Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» շատ մոտ էր հաշիվը կրկնապատկելուն: 43-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրից հարված կատարեց, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով: «Վանն» առաջին խաղակեսում որևէ լուրջ սպառնալիք ստեղծել չկարողացավ, բայց երկրորդում մի փոքր ակտիվացավ: 57-րդ րոպեին «Վանը» ձեռնարկեց ճնշում մրցակցի դարպասի ուղղությամբ: Ընթացավ հարված, որից հետո գնդակը դարպասից հեռացրեց Ժիրայր Մարգարյանը` ցույց տալով անհավանական ռեակցիա: 68-րդ րոպեին դուբլի հեղինակ դառնալուն մոտ էր Թեմուր Ջիկիան: Նարեկ Աղասարյանը կենտրոնում գտավ Ջիկիային, որն էլ շրջվեց ու հարված կատարեց. մի փոքր շեղ էր: 72-րդ րոպեին «Վանը» կազմակերպեց սուր գրոհ, որն ավարտվեց կանոնների խախտմամբ: Ալեքսանդր Մելիխովը մրցակցին գցեց սեփական տուգանային հրապարակում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Մոմո Տուրեն:

                  Դրվագը մանրամասն վերլուծելուց հետո մրցավարի որոշումը դառնում է ոչ այնքան հասկանալի, որովհետև ֆուտբոլիստների բախման պահին Մոմո Տուրեն արդեն կիսահորիզոնական դիրքում էր և այդ դիրքում հայտնվել էր առանց մրցակցի օգնության։ Բախումը կոշտ էր, բայց «Վանի» ֆուտբոլիստն արդեն հարվածել էր դարպասին։ Գլխավոր մրցավարն այդ դրվագում 11 մետրանոց չտեսավ, բայց VAR-ի միջամտությունից հետո փոխեց իր որոշումը։

                  Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» ակտիվացավ ու նետվեց գոլ խփելու: 81-րդ րոպեին աջ թևում Անդրեյ Կրավչուկը անկասելի հարված կատարեց, բայց գնդակը դարձյալ  անցավ դարպասաձողի կողքով: Նշանակած 11-մետրանոցը վճռեց հանդիպման ելքը։

                   

                   

                  Հանդիպումից հետո Դմիտրի Գունկոն առաջին անգամ իր մարզչական կարիերայի հայկական հատվածում իրեն թույլ տվեց խոսել մրցավարությունից և դա արեց բավական կտրուկ։

                  «Այն դրվագը, որն այսօր վճռել է հանդիպման ելքը, ուսումնասիրել է VAR համակարգը։ Եթե դուք բոլորդ դիտեք կրկնապատկերը՝ կհամոզվեք, որ կանոնները խախտել է «Վանի» ֆուտբոլիստը։ Նա սայթաքել է ու բաց ոտքով նետվել է Ալեքսանդր Մելիխովի ոտքի ուղղությամբ։ Դա ֆիքսել է VAR-ը, իր մոտ է հրավիրել մրցավարին՝ դրվագը նորից ուսումնասիրելու։ Այդ ի՞նչ որակավորում պետք է ունենա մրցավարը, որ նման որոշում կայացնի», — հայտարարել է Գունկոն։

                   

                  «Շիրակն» էլի կռիվ տվեց, բայց պարտվեց, Մինասյանի թիմը՝ վերջին րոպեի գոլի մասնագետ

                  Գյումրիի «Շիրակը», անկախ ստեղծված իրավիճակից, ֆինանսական ճգնաժամից, մարզչական փոփոխություններից, սովորեցրել է երկրպագուներին, որ սեփական հարկի տակ ունակ է կռիվ տալու ցանկացած մրցակցի դեմ։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք ժամանած «Արարատ-Արմենիան» հերթական անգամ իր մաշկի վրա զգաց՝ ինչ է նշանակում խաղալ «Շիրակի» հարկի տակ։ Այո, Վարդան Մինասյանի թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն, առաջին կեսում մասնավորապես շատ ակտիվ էր Ժիրայր Շաղոյանը, եղան վտանգավոր հարվածներ, սակայն բոլոր դեպքերում դրանք կամ շեղ ու բարձր են եղել, կամ էլ զգոն կանգնած է եղել գյումրեցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։

                  Երկրորդ խաղակեսում, երբ «Արարատ-Արմենիան» մի փոքր հոգնեց և սկսեց համեմատաբար հանգիստ խաղալ, թուլացրեց ճնշումը։ Դրանից «Շիրակն» անմիջապես օգտվեց ու սկսեց սպառնալ մրցակցի դարպասին։ Այս խաղաոճը դարձել է Վարդան Պավլեյանի թիմի այցեքարտը։ «Շիրակի» ֆուտբոլիստները մի փոքր բարելավեին դիպուկությունը և/կամ կատարողական վարպետությունը՝ չեմպիոնական մրցապայքարում այս պահին կլիներ ոչ թե 2-3, այլ առնվազն 4 թիմ՝ ի դեմս «Շիրակի»։ «Արարատ-Արմենիան» էլ իր սկզբունքներին չի դավաճանում, ընդ որում, կապ չունի՝ տնային, թե արտագնա հանդիպում է։ Տնօրինում է գնդակը, խելացի կոմբինացիաներ է ձեռնարկում, սակայն գործը տրամաբանական ավարտին քիչ է հասցնում։ Երբ չեն օգնում կոմբինացիոն գրոհները, գործի են դրվում հեռահար հարվածները։ Այդպիսի մի հարված էլ կատարեց Ալեմաոն։ Երբ ավարտվել էր հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեն, ԱԱ-ի ավագը մոտ 25 մետր հեռավորությունից հուժկու հարված կատարեց։ Դարկո Վուկաշինովիչը թեպետ հասավ գնդակին, բայց իր թիմին փրկել չկարողացավ։ «Արարատ-Արմենիան» ոչ միանշանակ հաղթանակ տարավ 1-0 հաշվով, իսկ «Շիրակը» մրցավարությունից դարձյալ դժգոհելու առիթ ունեցավ. մրցավարն ավելացրել էր 6 րոպե, բայց գոլը խփվել է 8-րդ րոպեին։

                   

                  «Փյունիկն» ու «Նոան» չեմպիոնական պայքարը տեղափոխեցին վերջին շրջան

                  Հայկական ֆուտբոլի սիրահարները վաղուց չեն վայելել չեմպիոնական թեժ մրցավազք, որը հատուկ է եվրոպական թոփ առաջնություններին։ Առաջնության գարնանային հատվածում մի փոքր թափը կորցրած «Փյունիկը» հյուրընկալվել էր լավ թափ հավաքած «Նոային»։ Հանդիպման հենց սկզբից Եղիշե Մելիքյանի թիմը ցույց տվեց, որ թիմի ներսում ամեն ինչ կարգին է, չեմպիոնական հավակնությունները տեղում են։ Դրա վառ ապացույցն էր Յուսուֆ Օտուբանջոյի դիպուկ հարվածը։ Գոլային դրվագում նորից իրեն գերազանց դրսևորեց Հովհաննես Հարությունյանը։ Արտակ Դաշյանի բացակայությամբ ավագի թևկապը «յուրացրած» Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Օտուբանջոյին մնում էր նպաստավոր դիրքից չվրիպել։

                  Բաց թողած գոլից հետո «Նոան» վիրավոր գազանի պես նետվեց առաջ ու սկսեց լրջորեն սպառնալ Բուչնևի դարպասին։ Հատկապես վտանգավոր էր Արթուր Միրանյանի հարվածն առաջին կեսի միջնամասում։ Գնդակը կենտրոնում գրեթե չէր մնում։ «Փյունիկը» ծանրաբեռնում էր մրցակցի պաշտպանության աջ եզրը, որտեղ խաղում էր Ալեքսանդր Միլկովիչը (ի դեպ, «Փյունիկի» նախկին) ֆուտբոլիստ։ Առաջին կեսում դարպասի նոր գրավում չեղավ։ Երկրորդի մեկնարկում պարզ դարձավ, որ Եղիշե Մելիքյանը շեշտը դրել է խաղակեսերից յուրաքանչյուրում բարձր ճնշման վրա։ Հենց այդպիսի ճնշումը քիչ էր մնում արդյունք տար։ Գոնսալվեշի հարվածից հետո գերազանց ցատկով գնդակը հետ մղեց Օգնյեն Չանչարևիչը։ «Նոայի» գրոհները ստիպում էին լարվածության մեջ մնալ «Փյունիկցիների» պաշտպաններին, բայց որևէ սուր բան չկար։ Խաղը փրկելու համար «Նոան» սկսեց բացել տարածություններ, «Փյունիկն» էլ գրագետ անցավ հակագրոհների, որոնցից մեկն ավարտվեց Ջեյմս Սանտոսի հանդեպ կանոնների խախտմամբ։ Սանտոսը Կարաբալյոյի ու Հարությունյանի հետ պատ խաղարկելուց հետո հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում և մրցակցի հետ բախվելուց հետո ընկավ։ Մրցավարը, սակայն, 11 մետրանոց նշանակելու փոխարեն դեղին քարտ ցույց տվեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպանին՝ սիմուլյացիայի համար։

                  Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին «Նոան» հետ վերադարձավ խաղ։ Վիրժիլ Պինսոնի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց տուգանային հրապարակում, որտեղ Մարտին Մայան կարողացավ բարդագույն իրավիճակում գնդակը կրնկով փոխանցել իր թիկունքում հայտնված Գոռ Մանվելյանին։ Երիտասարդ պաշտպանը չհապաղեց և ընթացքով կատարած հրաշալի հարվածով դրեց խաղի վերջակետը՝ 1-1, քանի որ առջևում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։

                   

                   

                  ԲԿՄԱ-ն վաստակեց առաջին միավորները, «Վեստ Արմենիան» շարունակում է անպարտելիության շարքը

                  26-րդ տուրի վերջին խաղում իրար հետ մրցեցին նկուղային բնակիչները՝ ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան»։ Վերջինս Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ նոր շունչ է ստացել՝ «Ուրարտուին» մրցակցի հարկի տակ հաղթելուց հետո։ Դրան հաջորդել է «Վանի» նկատմամբ բարդագույն հաղթանակը Չարենցավանում։ ԲԿՄԱ-ն, որը մինչև այս պարտվել էր առաջնության վերսկսումից հետո անցկացրած բոլոր հանդիպումները, առաջին հայացքից՝ չպետք է շանս ունենար։ Ամեն ինչ մոտավորապես հենց այս սցենարով էլ գնում էր. 18-րդ րոպեին արդեն հաշիվը բացվեց։ «Վեստի» հարձակվող Զախար Տարասենկոն սոլո ներկայացում ցուցադրեց գրոհի ձախ եզրում, շրջանցեց երկու մրցակցի ու հուժկու հարվածով գրավեց հեռավոր անկյունը։

                   

                  Չնայած դրան, Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները չհանձնվեցին ու կարողացան պատասխան գնդակը խփել։ Գրենիկ Պետրոսյանն իր մեջ «արթնացրեց Լուկա Մոդրիչին» ու տրիվելլա ոճով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ ներխուժած Վյաչեսլավ Աֆյանը մրցակցի դարպասապահին ոչ մի շանս չտվեց։ Հանդիպման հետագա ժամանակահատվածում թեպետ գրոհներ եղան, սակայն դարպասի նոր գրավում այդպես էլ չեղավ՝ 1-1, և ԲԿՄԱ-ն վաստակեց իր առաջին միավորները գարնանային առաջին հատվածում։ Եվս մեկ գովելի փաստ ԲԿՄԱ-ի մասին. «բանակայինները» կարողանում են գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ։ Ինչ վերաբերում է «Վեստին», ապա Ալբերտ Սաֆարյանի թիմը չգիտի՝ ինչ բան է պարտությունն արդեն 3 խաղ։

                   

                  Մրցաշարային աղյուսակ

                  Մրցաշարային աղյուսակում դարձյալ երկիշխանություն է. «Փյունիկն» ու «Նոան» ունեն 56-ական միավոր։ Հաջորդ տուրում առաջին հայացքից մրցակիցներն այնքան էլ ուժեղ չեն (ամենայն հարգանքով) միավոր խլելու համար, բայց մենք գիտենք, թե «Շիրակն» ու «Վեստ Արմենիան» ինչպես կարող են խճճել ամեն ինչ մրցաշարային աղյուսակում և պարտության մատնել առաջատարներին։ Գյումրեցիները «Փյունիկի» հետ կխաղան Երևանում, «Նոան» կգնա «Վեստին» հյուր։ Առաջնության միջնամասում հանգրվանած «Արարատը» կհյուրընկալի «Ուրարտուին», «Վանը» Չարենցավանում «ջերմ» ընդունելություն է կազմակերպելու ԲԿՄԱ-ի համար։ Տուրի կենտրոնական խաղում Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» կփորձի հաղթել «Ալաշկերտին» ու շատ առաջ չթողնել առաջատար զույգին։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                   

                  Թեգեր: #ալաշկերտ#արարատ#արարատ-արմենիա#բկմա#նոա#շիրակ#ուրարտու#վան#վեստ-արմենիա#փյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վեստ Արմենիան հայտնել է նոր խաղացողի ձեռքբերման մասին

                  19.02.25

                  Ալաշկերտի երեք խաղացող հեռացել են ակումբից. հայտնի են անուններ

                  04.02.25

                  Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով

                  15.04.24

                  Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին

                  31.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Բավարիան աչք է դրել Բարսելոնայի առաջատարների վրա

                  14:20 / 19.10.26

                  ՊՍԺ — Բարսելոնա. Կատալոնացիների հայտացուցակն ու հնարավոր մեկնարկային կազմը ՉԼ-ի կենտրոնական խաղում

                  13:15 / 19.10.26

                  🎥 Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը, ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

                  12:15 / 19.10.26

                  Եթե պետք լինի, Վալվերդեն ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում․ Մոուրինյու

                  11:34 / 19.10.26

                  Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                  10:30 / 19.10.26

                  🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

                  01:05 / 19.10.26

                  🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

                  00:40 / 19.10.26

                  Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

                  23:45 / 18.10.26

                  📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

                  23:10 / 18.10.26

                  Ինչ վիճակում է խաղադաշտից պատգարակով հեռացված Էմիլիանո Մարտինեսը

                  22:40 / 18.10.26

                  🎥 Չեղարկված գոլ, վրիպած 11-մետրանոց և լարված վերջնամաս․ Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ատալանտային

                  22:12 / 18.10.26

                  🎥 ՀՊԼ․ Նոայի առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում

                  22:02 / 18.10.26

                  🎥 ԱՊԼ․ Արսենալը Մադուեկեի գոլի շնորհիվ հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին

                  21:33 / 18.10.26

                  🎥 7 գոլ, 4 նշանակված 11-մետրանոց և հանգուցալուծում վերջին վայրկյաններին․ Փարիզը թրիլերային խաղում հաղթեց Ռենին

                  21:27 / 18.10.26

                  Կրկնակի հարված Բարսելոնային ՊՍԺ-ի և Ռեալի դեմ խաղերից առաջ. ինչ է հայտնի

                  21:10 / 18.10.26

                  Օլիմպիակոսը Թիկնիզյանի մասնակցությամբ հաղթեց ու ամրապնդվեց 2-րդ տեղում

                  20:42 / 18.10.26

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  20:30 / 18.10.26

                  Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

                  20:00 / 18.10.26

                  🎥 ԱՊԼ. ՄՅՈւ-ն ոչ-ոքի խաղաց Լիդսի հետ՝ երկարաձգելով առանց հաղթանակների շարքը, այլ արդյունքներ

                  19:06 / 18.10.26

                  🎥 ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

                  18:54 / 18.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.