Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ այս մրցաշրջանում անցկացրած ելույթների մասին։
«Նա բացառիկ մրցաշրջան անցկացրեց «Ռեալի» հետ, ես դրա հետ կապված արդեն շնորհավորել եմ Զիդանին։
Այսօր Բենզեման աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, եթե նայենք նոր ավարտված մրցաշրջանին։ Լավագո՞ւյնը։ Ես չէ, որ պետք է դա ասեմ, քանի որ բոլոր խաղերը չեմ դիտել։
Իմ կարծիքով՝ Բենզեման կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Բենզեման Ազգային թիմում անցկացրած 81 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես չի եկել 2015 թվականից՝ կապված Մատյո Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութի վերաբերյալ տեսանյութի շանտաժի հետ։