Հարձակվող Կարիմ Բենզեման այս ամառ չի հեռանա «Ռեալից»: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ հարձակվողը կարող է լքել մադրիդյան ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր ստորագրելու դեպքում: Այնուամենայնիվ, «սերուցքայինները» չեն պատրաստվում բաժանվել Բենզեմայից:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պահպանել հարձակման առաջատարին և մտադիր է Կարիմին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2023 թվականի ամառը: