ՊՍԺ հարձակվողներ Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին չեն մասնակցի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոնի» հետ հանդիպմանը: Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ֆուտբոլիստները առողջության հետ կապված խնդիրների պատճառով են բաց թողնելու խաղը:
Կիլիան մբապեն դեռևս չի ապաքինվել վնասվածքից, իսկ ահա Մաուրո Իկարդին թեթև վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: