Միլանի «Ինտերի» և Նիգերիայի հավաքականի նախկին հարձակվող Օբաֆեմի Մարտինսը իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, հաղորդում է Goal-ը:
«Մբապեն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա շատ արագավազ է և կարող է շրջանցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի:
Կարևոր է , որ Մբապեն չկորցնի իր «գլուխը»: Իհարկե, մեծ գումարները գրավիչ են, բայց պետք չէ գայթակղվել դրանցով:
Կարծում եմ ՝ նրա կողքին պետք է լինեն մարդիկ, ովքեր կհետևեն այդ ամենին»,- ասել է Մարտինսը:
Հավելենք, որ Մբապեն Ֆրանսիայի այս առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ: