Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն հաղթեց «Սենտ-Էտյենին» (1-0), որի ընթացքում Մբապեն ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Մբապեն մեդալների հանձնման ընթացքում զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Ցավում է, պարոն նախագահ:
Կոտրվածք կա՞ :
Ոչ, չեմ կարծում»,- ասել է հենակների օգնությամբ կանգնող 21-ամյա հարձակվողը:
Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածք էր ստացել հանդիպման 21-րդ րոպեին: