ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» մտադիր է գնել «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենին, տեղեկացնում է Sport Express-ը:
Պետերբուրգյան ակումբը 2+1 համակարգով պայմանագիր կառաջարկի խորվաթ ֆուտբոլիստին: 31-ամյա Լովրենը տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Նշվում է, որ Լովրենը դիտարկվում է որպես Բրանիսլավ Իվանովիչի հավանական փոխարինող, ով ամռանը կարող է լքել ակումբը:
Սերբ պաշտպանը չի ցանկանում համաձայնվել աշխատավարձի զգալի իջեցման: