Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ցանկանում է գլխավորել Գերմանիայի հավաքականը, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է նման հնարավորությունը:
Ավելի վաղ, Կլոպը ասել էր, որ չորս տարի հետո կլքի «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ լիվերպուլյան ակումբը նախորդ տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ այս տարի ՝ ԱՊԼ-ի տիտղոսը:
53-ամյա մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից: