Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, ով Պրիմերայի 11-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում, խոսել է «արքայական» ակումբում անցկացրած առաջին ամիսների մասին։
«Ինձ համար բարդ ժամանակահատված էր։ Ես երբեք չեմ կասկածել իմ հնարավորությունների վրա։ Չեն կասկածել նաև մտերիմներս, թիմակիցներս ու մարզիչս։
Երկրպագուները շատ կոշտ էին։ Որոշ մեկնաբանություններ կարդալը ուղղակի տհաճ էր։ Հուսով եմ՝ նրանք կսկսեն հավատալ ինձ արդեն։
Սա միայն սկիզբն է։ Հուսով եմ՝ գոլերս կօգնեն «Ռեալին» հասնել մեր նպատակներին»,-Յովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։