Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է մնալ թիմում: Այս մասին հայտնում է ABC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռամոսն ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս շաբաթ մի քանի անգամ հանդիպել են: Պաշտպանը ցանկացել է առաջին ձեռքից տեղեկություն ստանալ իր պայմանագրի վերաբերյալ:
Պերեսը հետաքրքրվել է, թե Ռամոսն իրեն ինչպես է զգում վիրահատությունից հետո:
Հաղորդվում է, որ Պերեսը բարձր է գնահատել Ռամոսի ինքնանվիրումը Իսպանիայի Սուերգավաթի՝ «Աթլետիկի» հետ խաղում, որում նա փոխարինման մտավ՝ հաղթահարելով ցավը: Հանդիպումները կայացել են առանց միջնորդների: Ռամոսը հայտնել է, որ ցանկանում է շարունակել կարիերան «Ռեալում». դա իր նպատակն է: Ավելի ուշ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ևս ցանկություն է հայտնել հետագայում ևս Ռամոսի հետ աշխատելու:
Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մերժել է մադրիդյան ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը: Ֆուտբոլիստի հիմնական հավակնորդը ՊՍԺ-ն է: Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը Իսպանիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: