Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական են եղել: Այս մասին տեղեկացնում է Deportes Cuatro-ն:
Ակումբից դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:
Այսպիսով, Դիասը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 7-ին ՝ 23:00-ին:
Առաջին հանդիպումը ավարտվել է մանչեսթերյան ակումբի հաղթանակով ՝ 2:1 հաշվով: