«Ռեալի» պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը բաց են թողնելու Լա լիգայի 35-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը։
«Աթլետիկի» դեմ 34-րդ տուրի խաղում (1-0) իսպանացի պաշտպանները դեղին քարտ են ստացել։ Ռամոսը խաղավերջում զգուշացվեց մրցավարի հետ վիճելու համար, իսկ Կարվախալը՝ Իկեր Մունյայինի և Լուկա Մոդրիչի դրվագից հետո մրցակցի ֆուտբոլիստների հետ վիճելու համար։
Երկու ֆուտբոլիստների համար էլ սա 10-րդ զգուշացումն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Սա նշանակում է, որ թե՛ Ռամոսը, թե՛ Կարվախալը բաց են թողնելու «Ալավեսի» դեմ խաղը։