Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվել էր «Աթլետիկին»։
Զինեդին Զիդանի գլխավորած թիմի համար հանդիպումը բարդ ստացվեց։ Նախորդ երկու տուրերի պես «Ռեալը» այս անգամ ևս մրցակցին հաղթեց 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակը 73-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից խփեց Սերխիո Ռամոսը։ 11-մետրանոցը վաստակել էր Մարսելոն։ Ի դեպ, սա Ռամոսի 10-րդ գոլն էր Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 77-ի և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։