Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը գովաբանել է «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ով Ա Սերիայի ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Նա իրական լեգենդ է: Բուֆոնը ռեկորդներ սահմանելու վարպետ է»,- ասել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Բուֆոնը Ա Սերիայի ռեկորդ է սահմանել ՝ անցկացրած հանդիպումների քանակով (648):