Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գնել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Ինտեր» ակումբը: Ըստ Marca-ի՝ ակումբի մյուս գնորդը «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասն է:
Հիշեցնենք, որ Կուրտուան նախկինում գնել էր նաև կիբերսպորտի DUX Gaming ընկերությունում:
Նշվում է, որ Կուրտուան խորհրդատվական գործունեություն կկատարի, թե՛ ֆուտբոլային ակումբում, թե՛ կիբերսպորտի ընկերությունում:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան անցկացրել է 29 հանդիպում: