ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավան նոր պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը հաղորդել է, որ պատրաստ է մնալ թիմում։ Արդեն համաձայնեցված է 4 տարվա նոր պայմանագիր, սակայն դեռ ստորագրված չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Յուվենտուսն» ու այլ թիմեր։
Փարիզյան թիմի կազմում Կուրզավան հանդես է գալիս 2015 թվականից։ Ավելի վաղ խաղացել է «Մոնակոյում»։