Իտալական «Ռոման» հույս ունի ձեռք բերել վարձակալությամբ իրենց թիմում հանդես եկող՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Հռոմում կայացել է ակումբների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Իտալական թիմի ղեկավարությունը մոտ ժամանակներս առաջին առաջարկը կանի 29-ամյա պաշտպանին 10 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերելու մասին: «Ռոման» մտադիր է ժամանակ չկորցնել և ցանկանում է հնարավորինս շուտ իրականացնել այդ տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը», իր հերթին», նախատեսում է Սմոլինգի համար մոտ 20 միլիոն եվրո ստանալ, քանի որ իտալական ակումբում նրա ելույթներն աննկատ չեն մնացել:
Այս մրցաշրջանում անգլիացին «գայլերի» կազմում 6 խաղ է անցկացրել Ա Սերիայում և դարձել է մեկ գոլի հեղինակ: «Ռոման» 10 տուրերից հետո վաստակած 19 միավորով 4-րդն է: