«Յուվենտուսը» պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Լրագրողի խոսքերով՝ գործակալ Մինո Ռայոլան լրջորեն զբաղվում է նորվեգացու՝ առաջիկա ամռանը թուրինյան ակումբ տեղափոխվելով: «Յուվենտուսը» հարձակման գծի համար ուժեղացում է փնտրում, և Հոլանդի վիճակագրությունը ներքին առաջնությունում ու միջազգային ասպարեզում աննկատ չի մնացել: Սակայն իտալական ակումբը պետք է տպավորիչ գումար առաջարկի, որպեսզի հաղթի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում մրցակիցներին՝ Մադրիդի «Ռեալին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»:
19-ամյա հարձակվողը Ավստրիայի առաջնությունում 12 գոլ է հեղինակել: Ընդհանուր առմամբ նրա ակտիվում 22 գոլ է բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում: