«Ռեալ Սոսիեդադին» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում 2-1 հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» շարունակում է մարզումները։
Այսօր կայացած մարզմանը ընդհանուր խմբի չի մարզվել «արքայական» ակումբի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը։ 28-ամյա ֆուտբոլիստը մարզվել է մարզասրահում։
AS-ի փոխանցմամբ՝ Ազարը հնարավոր է բաց թողնի «Մալյորկայի» հետ Լա լիգայի 31-րդ տուրի հանդիպումը որոշակի անհարմարությունների պատճառով։
Զինեդին Զիդանը մտադիր է ռիսկի չդիմել, քանի որ Ազարը բոլորովին վերջերս է ապաքինվել կոճի վնասվածքից։