«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն անհավանական գոլի հեղինակ է դարձել անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Չելսիի» հետ խաղում:
73-րդ րոպեին Ռեշֆորդը մոտ 30 մետրից իրացրած փայլուն տուգանայինով գրավեց լոնդոնցիների դարպասը` դառնալով դուբլի հեղինակ:
Absolute Rocket 🚀 from Rashford 😱
— Patrick (Pa) Ward (@Pa_Ward1) October 30, 2019
Rashford FreeKick 1-2 #CHEMUN pic.twitter.com/Qi6aMDO7Nj
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթանակ տարավ ու ընդհատեց «Չելսիի»` 7 խաղից բաղկացած հաղթական շարքը: Մանկունիացիները շարունակում են պայքարը: