Լուգանսկի «Զարյան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի ծառայություններով, որը վերջերս հեռացավ Երևանի «Փյունիկից»:
zarya.lg.ua կայքի տեղեկություններով, լուգանսկյան ակումբն արդեն առաջարկ է արել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Միրանյանը մայիսին է հեռացել «Փյունիկից» և այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի, այդ իսկ պատճառով ուկրաինական ակումբը նրան կարող է ստանալ անվճար հիմունքներով:
Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, որտեղից հեռացել է 2014 թվականին, դրանից հետո խաղացել է մակեդոնական «Վարդարում», և մեկ տարի անց տեղափոխվել «Փյունիկ»:
Հետաքրքիր է, որ հարձակվողը սկսել է խաղալ Ուկրաինայի պատանեկան հավաքականներում (U17, 18, 19), բայց արդեն U21 հավաքականի մակարդակում հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Միրանյանը մեկ խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: