Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել Sports.kz-ին.
-Տիգրան, Դուք հունվարին եք պաշտոնապես դարձել «Աստանայի» ֆուտբոլիստ է, հիմա արդեն հունիսն է, բայց նոր թիմի կազմում խաղալու հնարավորություն գրեթե չեղավ: Արդյոք հե՞շտ է հաղթահարել նման դադարները հոգեբանական առումով:
-Ինձ համար առհասարակ դժվար չի եղել: Կարող եմ նույնիսկ ասել, որ ամեն ինչ շատ լավ է եղել (ծիծաղում է):
-Իսկ ֆիզիկական տեսանկյունի՞ց: Կարանտինի ընթացքում կարողացե՞լ եք Ձեր օրգանիզմին բավականաչափ ծանրաբեռնվածություն տալ:
-Այո, ես մարզվել եմ: Ամեն ինչ նորմալ էր:
— Կարանտինի ավարտից հետո հասցրեցի՞ք ծանոթանալ քաղաքին: Հավանո՞ւմ եք:
-Ես այստեղ արդեն եղել էի, ու այն, ինչ ինձ անհրաժեշտ է, լավ գիտեմ:
-Կիզիլորդայի հետ չե՞ս համեմատի:
-Կիզիլորդան յուրովի էր գեղեցիկ, մայրաքաղաքը՝ յուրովի:
-Պրեմիեր-լիգայի մրցաշարը կրճատվել է. երեք շրջանի փոխարեն կլինի երկու շրջան, իսկ «Իրտիշի»՝ առաջնությունից դուրս գալու պատճառով առաջնությունում խաղերն ավելի քիչ կլինեն: Իսկ սա նշանակում է, որ հաղթանակների համար տրվող պարգևավճարներն ավելի քիչ կլինեն … ցավալի՞ է:
-Ունեցվածքը մեզ հարուստ չի դարձնում: Ես հարուստ եմ, քանի որ ունեմ ընտանիք, ընկերներ: Եվ՝ իմ կյանքը: Ահա, թե ինչով եմ ես հարուստ:
-Անձամբ Ձեզ համար դժվա՞ր կլինի խաղալ առանց հանդիսականների ներկայության:
-Անկեղծ ասած, չգիտեմ: Ես դեռևս չեմ խաղացել այս մարզադաշտում ու չգիտեմ, թե որքան հանդիսական է սովորաբար ներկա լինում խաղերին:
-Ի՞նչ եք կարծում, կորոնավիրուսի պատճառով շարունակական դադարը կարո՞ղ է ազդել Ղազախստանի առաջնության վերջնական արդյունքների վրա:
-Կարող եմ միայն մեկ բան ասել՝ պատահականությունները պատահականություններ չեն: Ինչպես կամենա Աստված, այնպես էլ կլինի:
— «Աստանան» այս տարի արդեն նվաճել է երկրի Սուպերգավաթը: Կարո՞ղ եք կանխատեսել, թե ընթացիկ մրցաշրջանում ո՞ր թիմը կդառնա Ղազախստանի չեմպիոն ու ո՞ր թիմը՝ գավաթակիր:
-Հույս ունեմ, որ մենք: Դրա համար կանեմ ամեն հնարավոր բան: