Ղազախստանի Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հուլիսի 1-ին: Այս մասին տեղեկացրել է «Կիզիլ-Ժար» ակումբի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ առաջնության հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Լիգան դիտարկում է նաև մրցափուլերի կրճատման հարցը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Աստանան», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Հավելենք, որ «Իրտիշ» ակումբն արդեն հրաժարվել է շարունակել իր մրցելույթները: Այդ թիմի հետ անցկացված հանդիպումների արդյունքները կչեղարկվեն: