Ղազախստանի Պրեմիեր լիգան կվերսկսվի օգոստոսի 3-ին: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ազամատ Այտխոժինը:
Հաղորդվում է, որ հանդիպումները կանցկացվեն երկու քաղաքներում: Դա հնարավորություն կտա միջոցներ և ժամանակ խնայել:
Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կայրաթը», որը վաստակեց ինը միավոր: Յոթ միավորով երկրորդը երկրի գործող չեմպիոն «Աստանան» է, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Ղազախստանի առաջնությունն առաջին անգամ ընդհատվեց համաճարակի պատճառով: Հուլիսի 1-ին առաջնությունը վերսկսվեց:
Թիմերին հաջողվեց անցկացնել ընդամենը մեկ տուր: