Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի լավագույն գոլի հեղինակն ըստ ArmSport-ի ընթերցողների «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստ Աբրահամ Պորտուգալյանն է: Վերջինս աչքի էր ընկել «Փյունիկի» հետ տնային խաղի 80-րդ րոպեին՝ ապահովելով իր թիմի հաղթանակն այդ խաղում: ArmSport-ի հարցման արդյունքներով Պորտուգալյանը ստացել է 118 ձայն կամ ընդհանուր ձայների 61.46%-ը:
ArmSport-ի ընթերցողների քվեարկությամբ ԲԽ-ի նախորդ տուրի գոլերի լավագույն եռյակում ընդգրկվել են նաև «Շիրակի» ու Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մոնի Կոնեի՝ «Լոռիի» դարպասն ուղարկած պատասխան գոլը (41 քվե/ 21.35%) , ինչպես նաև վանաձորյան ակումբի խաղացող Սարգիս Շահինյանի՝ «Շիրակին» խփած գեղեցիկ գոլը (22 ձայն/ 11.46%):