Երևանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել 2020/21 մրցաշրջանին:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախապատրաստական շրջանի երկրորդ խաղում թիմը ընկերական հանդիպումը կանցկացնի՝ խաղալով «Գանձասար-Կապանի» հետ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ինՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ նախապատրաստական շրջանի առաջին խաղում Բիչախրյանի գլխավորած թիմը 7:2 հաշվով հաղթել էր «Շիրակին»: