«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Instagram-ի իր էջում Բունդեսլիգայի 30-րդ տուրի՝ «Բայերի» հետ խաղից լուսանկար է հրապարակել (4-2):
Լուսանկարում Լևանդովսկին օդում ընդունում է գնդակը. «Բարձր թռչելով»,- մակագրել է լուսանկարը լեհ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել «Բայերի» հետ խաղում, որը նրա համար դարձել է արդեն 44-րդն ընթացիկ մրցաշրջանում՝ բոլոր մրցաշարերում: Այսպիսով, Ռոբերտն արդյունավետության անձնական ռեկորդ է սահմանել: Ավելի վաղ նա ոչ մի մրցաշրջանում այս ցուցանիշին հասնել չէր կարողացել:
Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Ավելի վաղ նա 4 տարի խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», իսկ մինչ այդ՝ հայրենիքում: 31-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականից հրավիրվում է Լեհաստանի հավաքական:
«Բավարիան», 30 տուրից հետո վաստակելով 70 միավոր, գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: