«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի՝ «Բայերի» հետ խաղում, որը կայացել է այսօր՝ հունիսի 6-ին, «Բայ-Արենայում» և ավարտվել է մյունխենցիների՝ 4-2 հաշվով հաղթանակով:
Լևերկուզենի դարպասն ուղարկած գնդակը լեհ հարձակվողի համար արդեն 44-րդն էր ընթացիկ մրցաշրջանում՝ բոլոր մրցաշարերում: Այսպիսով, Ռոբերտն արդյունավետության անձնական ռեկորդ է սահմանել: Ավելի վաղ նա ոչ մի մրցաշրջանում այս ցուցանիշին հասնել չէր կարողացել:
Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Ավելի վաղ նա 4 տարի խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», իսկ մինչ այդ՝ հայրենիքում: 31-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականից հրավիրվում է Լեհաստանի հավաքական:
«Բավարիան», 30 տուրից հետո վաստակելով 70 միավոր, գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: