Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մրցաշրջանի ավարտից հետ կփոխի ակումբային գրանցումը:
20-ամյա խաղացողին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Ռեալը», «Բավարիան», «Չելսին», «Լիվերպուլն» ու մանչեսթերյան 2 թիմերը:
Հավերցը մերժել է «Բավարիայի» առաջարկը. մյունխենյան թիմը 5-ամյա պայմանագիր էր առաջարկում՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով:
Ամեն դեպքում մյունխենյան թիմի համար Հավերցի տրանսֆերը առաջնահերթություն չէ: «Բավարիան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Սիթի» կիսապաշտպան Լերոյ Սանեին:
«Բայերը» 80 մլն եվրոյից պակաս գնով չի վաճառի Հավերցի տրանսֆերը: