ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը։ Ի դեպ, անգլիացին համարվում է նաև «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը։
Լավագույնների ցուցակի երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը։
Աշխարհի լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Կայ Հավերցը («Արսենալ»), Ժոաու Պեդրուն («Չելսի»), Վիկտոր Օսիմհենը («Գալաթասարայ») և Ուգո Էկիտիկեն («Լիվերպուլ»).
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով 2025/26 մրցաշրջանի եվրոպական բարձրագույն առաջնությունների լավագույն ռմբարկու։
























































