Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Վերդերը» սեփական հարկի տակ ընդունեց «Այնտրախտին»: Այս հանդիպումը հետաձգվել էր և կայացավ երեկ ՝ հունիսի 3-ին (0-3):
Տանտերերը հաղթանակի դեպքում կարող էին հեռանալ նախավերջին հորիզոնականից, որը բրեմենյան ակումբին դուրս է թողնում Բունդեսլիգայից:
Հանդիպման առաջին խաղակեսը թիմերն անցկացրին իներտ պայքարում և այդպես էլ չկարողացան գոլերի հեղինակ դառնալ:
Այդուհանդերձ, խաղի 60-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան:
81-րդ րոպեին Իլսանկերը գլխի հարվածով խփեց իր թիմի երկրորդ գնդակը և վճռեց այս դիմակայության ելքը:
Ստեֆան Իլսանկերն էլ վերջին րոպեներին վերջակետ դրեց այս հանդիպմանը ՝ 0:3:
Այսպիսով, «Վերդերը» մնաց նախավերջին ՝ 17-րդ հորիզոնականում: «Այնտրախտը» վաստակեց 35 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական: