«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ապագայի մասին։ Վերջինս առաջիկա ամռանը լքելու է «Բորուսիան»։
«Մարիոն ֆուտբոլիստ է, որը կարողանում է վարվել գնդակի հետ, ինչպես հարկն է ու վերահսկել խաղը։ Նա Լա լիգայում հիասքանչ կխաղար։
Ես չգիտեմ՝ ինչ է նա պատրաստվում անել ֆուտբոլում։ Երբ մենք շփվում ենք, երբեք չենք խոսում ֆուտբոլի մասին։
Ինձ համար միայն մեկ կարևոր բան կա․ որպեսզի նա ճիշտ որոշում կայացնի ու երջանիկ լինի։ Գյոտցեն կսազա շատ թիմերի, որտեղ կարող է տոն փոխել»,-Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Goal-ը։