Մարկ-Անդրե տեր Շտեգենը գրեթե ոչ մի հնարավորություն չունի խաղաժամանակ ստանալու «Բարսելոնայում», քանի որ Ժոան Գարսիան կատալոնական ակումբի հիմնական դարպասապահն է։ Տեր Շտեգենը կարող է շարունակել իր կարիերան Նիդերլանդներում։
Voetbal International-ը տեղեկություն է հայտնել տեր Շտեգենի ապագայի մասին։ Նշվում է, որ 34-ամյա գերմանացին «Այաքսի» առաջնահերթ տրանսֆերային նպատակներից է։ Էրեդիվիզիեի գրանդը կարող է վարձակալությամբ պայմանագիր կնքել տեր Շտեգենի հետ։
«Այաքսի» հետաքրքրության մասին տեր Շտեգենի նկատմամբ մամուլում նախկինում ևս հաղորդվել էր. դարպասապահը վաղուց է գտնվում Ամստերդամի ակումբի ուշադրության կենտրոնում։
Մարկ-Անդրե տեր Շտեգենը անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Ժիրոնայում»։

























































