Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Բորուսիա» Մյունխենգլադբախը ընդունել էր «Ունիոն Բեռլինին»։
Տանտերերը 17-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Ֆլորիան Նոյհաուսը։ Մինչև ընդմիջում Մարկու Թյուրամը կրկնապատկեց «Բորուսիայի» առավելությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում Սեբաստիան Անդերսոնը կրճատեց հաշվի տարբերությունը։ 59-րդ րոպեին Մարկու Թյուրամը դուբլ գրանցեց՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։ 81-րդ րոպեին Ալասան Պլեա ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4-1։
Այս արդյունքից հետո «Բորուսիա» Մյունխենգլադբախը միավորների քանակը հասցնում է 56-ի և բարձրանում է 3-րդ տեղ։