Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 4-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Ալյանս Արենայում» քարը քարի վրա չթողեց «Ունիոն Բեռլինից» (7-0)։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ջամալ Մուսիալան։ 39-րդ րոպեին Հարի Քեյնը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Մայքլ Օլիսեն հաշիվը դարձրեց խոշոր։
Երկրորդ խաղակեսում մյունխենցիները շարունակեցին գոլառատ հրավառությունը։ 54-րդ րոպեին Քեյնը խփեց իր երկրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 70-րդ րոպեին աչքի ընկավ Սայբարին, իսկ 73-րդ և 76-րդ րոպեներին Օլիսեն ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս տպավորիչ հաղթանակից հետո «Բավարիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 10-ի և ժամանակավորապես գլխավորեց Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ունիոն Բեռլինը» 4 խաղից հետո իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր և գտնվում է նախավերջին՝ 16-րդ հորիզոնականում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































