Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին առողջական վիճակի կտրուկ վատթարացումից և հոսպիտալացումից հետո վերադարձել է թիմի տրամադրության տակ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Վենսան Կոմպանին ապաքինվում է․ շաբաթվա սկզբից նա կրկին գտնվում է «Զեբեներ Շտրասե» մարզաբազայում։ Այնտեղ «Բավարիայի» գլխավոր մարզիչը նաև վերականգնողական փուլ է անցնում ուսի վնասվածքից հետո։
Վերջին շրջանում Կոմպանին գտնվում էր բժիշկների հսկողության տակ, իսկ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում էր գլխավոր մարզչի օգնական Աարոն Դենքսը», — նշված է ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին բելգիացի մասնագետը մյունխենցիների երիտասարդական թիմի մարզման ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
























































